Skip to main content

GPD Hate Crimes and Incidents Handout (Armenian)

Page 1

ԱտելությԱն հիմքով

հԱնցԱգործություններ և միջԱդեպեր Ինչպես հաղորդել ատելության հիմքով հանցագործությունների և միջադեպերի մասին և օգնություն ստանալ Կալիֆորնիայի Արդարադատության վարչության տուժածների/զոհերի սպասարկման բաժին Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան առաջարկում է հետևյալ տեղեկատվությունը ատելության հիմքով հանցագործությունների և միջադեպերի բացահայտման և հաղորդման, ինչպես նաև տուժածների/զոհերի համար հասանելի ծառայությունների վերաբերյալ։

Ատելության հիմքով հանցագործություն, թե՞ միջադեպ։ Տարբերություն կա ատելության հիմքով հանցագործության և ատելության հիմքով միջադեպի միջև, ինչպես բացատրվում է ստորև. Ատելության հիմքով հանցագործությունը անձի, խմբի կամ գույքի դեմ կատարված մանր կամ ծանր հանցագործություն է, որի շարժառիթը զոհի ինքնության փաստացի կամ ընկալելի պաշտպանվող հատկանիշի հանդեպ ատելությունն է կամ դիտավորյալ կանխակալությունը։ Ինքնության ընկալելի պաշտպանվող հատկանիշ նշանակում է համարվել պաշտպանվող հատկանիշ ունեցող, ընկալվել այդպիսին կամ արժանանալ նման վերաբերմունքի, անկախ այն բանից, թե արդյոք այդ ընկալումը ճշգրիտ է, թե ոչ։ Դուք կարող եք ատելության հիմքով հանցագործության զոհ լինել, եթե թիրախավորվել եք ձեր փաստացի կամ ընկալելի հետևյալ հատկանիշների համար. • Ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամության, • Սեռի/գենդերի, որը նշանակում է սեռ և ներառում է սեռական ինքնությունը և սեռական դրսևորումը, • Ազգության • Ռասայի կամ էթնիկ պատկանելիության, • կոնի • Սեռական կողմնորոշման • Անձի կամ խմբի ասոցացման հետևյալ «փաստացի» կամ «ընկալելի» հատկանիշներից մեկի կամ մի քանիսի հետ։ • Քաղաքացիական իրավունքի համաձայն, կան ինքնության լրացուցիչ պաշտպանվող հատկանիշներ, որոնք այստեղ ներառված չեն։ Զոհ կարող է լինել անձը, ընտանիքը, խումբը, համայնքային կենտրոնը, կրթական հաստատությունը, կազմակերպությունը, գրասենյակը, հանդիպումների դահլիճը, պաշտամունքի վայրը, մասնավոր հաստատությունը, պետական մարմինը, գրադարանը կամ հանցագործության այլ իրական կամ ենթադրյալ զոհ։ Ատելության հիմքով միջադեպը գործողություն կամ վարքագիծ է, որի շարժառիթը պաշտպանվող խմբի նկատմամբ ատելությունն է կամ դիտավորյալ կանխակալությունը, որը չի հասնում հանցագործության մակարդակի։ ԱՄՆ-ի և Կալիֆորնիայի սահմանադրությունների համաձայն խոսքի ազատությունը թույլ է տալիս ատելության հռետորաբանություն, քանի դեռ այն չի խանգարում ուրիշների քաղաքացիական իրավունքներին։ Ատելության հիմքով միջադեպերի մասին պետք է հաղորդել ձեր տեղական իրավապահ մարմնին։ Եթե ատելության հիմքով միջադեպը վերածվում է անձի կամ գույքի դեմ սպառնալիքների կամ հանցավոր գործունեության, ապա այն կարող է դասակարգվել որպես ատելության հիմքով հանցագործություն։ Դուք կարող եք նաև քաղաքացիական օգնության իրավասություն ունենալ, եթե ենթարկվել եք ատելության հիմքով միջադեպի։


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
GPD Hate Crimes and Incidents Handout (Armenian) by Glendale Police Department - Issuu